Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առողջապահություն 3.2011

Հաղթանակը դարձնենք շարունակական

Հաղթանակը դարձնենք շարունակական

Բողբոջ ու լույս էիր, սեր ու բարություն... Արցախյան ազատամարտին մասնակից են եղել հազարավոր հայորդիներ, որոնցից շատերն իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն վեհ գաղափարի: Հոդվածը նվիրվում է նրանցից մեկին` Տիգրան Հովեսյանին:

 

Հայ ժողովուրդը դարեր շարունակ մաքառել է, միշտ վառ պահել հայրենի օջախը, կերտող է եղել, քարեր է ձևել, պեղել է ժայռեր: Քարից ու ավազից հաց է քամել, ոսկե վազերից ոսկի գինի, քարին նուռ ու խաղող է քանդակել, եկեղեցի և գրապահոց կառուցել, իր բարձրաբերձ լեռներին նայելով` սովորել է մեջքը շիտակ պահել, իր չքնաղ, բայց ավեր կոթողներից ճաշակ ու ոգի ստացել, քարե արձանագրություններն էլ կարդալիս միշտ հիշել է իր արմատներն ու ինքնությունը:

 

Դժվար է վերծանել հայկական ոգու առեղծվածը, եթե լավ չիմանանք հերոսական մաքառումներով լի մեր եզակի պատմությունը, իրազեկ չլինենք մեր հերոսամարտերին: Պատմությունը հիշողություն է, լավ իմանանք այդ պատմությունը, ճանաչենք հայրենիքը և նրանց, ովքեր հաղթանակներ են բերել մեր ժողովրդին:

 

Ամեն մարդ աշխարհ է գալիս բացելու իր աշխարհը, զորացնելու իր ժողովրդին և հայրենիքը, օգնելու մարդկանց, ովքեր ունեն դրա կարիքը: Տիգրան Հովեսյանն ապրեց ընդամենը 30 գարուն: Ոսկե մեդալով ավարտեց դպրոցը, ընդունվեց Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական ինստիտուտ: 20 տարեկանում մասնակցեց Երասխավանի մարտերին: Պատերազմը փորձություն է, որ գալիս է ստուգելու հոգիների ամրությունը: Եվ նրանք` հոգով ամուրները, միշտ էլ գնում են կռվելու…Երասխավանից տղաներն եկան մահը կողքով անցած, առաջին զոհերն աչքի առաջ, բայց և առնականացած, իրենց տարիքից հասունացած: Նրանց մարտական ուղին ձգվեց Իջևան, Ոսկեպար, Նոյեմբերյան, Կարմիր…, արձակուրդներին` Արցախ: Մասնակցեցին ինքնապաշտպանական մարտերին:

 

1993 թվականին ավարտելով բժշկական ինստիտուտը, Տիգրանը նշանակում ստացավ աշխատելու Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնում :«Ինձ նմաններն այստեղ շատ են, իսկ Արցախում անհրաժեշտ են բժիշկներ»,- ասաց Տիգրանը` առարկություն չընդունող տոնով: Հայրենյաց սերը նրա մեջ էր, և խոր արմատներ ուներ: Արյան կանչով մեկնեց Արցախ, աշխատանքի անցավ Արցախի մարզային հիվանդանոցում` որպես բժիշկ-անեսթեզիոլոգ: Պատերազմ էր, քաղաքը ռմբակոծվում էր, ծանր վիրավորներ, հերթապահություններ, գործուղումներ Հադրութի, Մարտակերտի դաշտային հոսպիտալներ: Ամենուր արկերի պայթյուններ, հրետակոծություններ... Այս պայմաններում անգամ մանուկներ էին ծնվում` անսահման բերկրանք և ժպիտ պարգևելով երջանիկ մայրերին, բայց հաջորդ պահին դառնում են որդեկորույս մոր մորմոք կամ որբ մնացած երեխայի լաց: Մարդիկ ապրում էին նկուղներում` վտանգավոր պայմաններում, ազատամարտիկները կենաց ու մահվան պայքար էին մղում, իսկ բժիշկները ծայրահեղ պայմաններում աշխատում էին մահվան և կյանքի միջև թելը միշտ ամուր պահել և պայքարելով հաղթել մահին: Յուրաքանչյուր փրկված մարդ ամրացնում էր Տիգրանի ոգին և վերականգնում հավատը մեր ժողովրդի վաղվա օրվա և ապագայի արժանապատիվ կյանքի նկատմամբ: 

 

 1993-1996 թթ. Տիգրանն աշխատեց Արցախում. դրանք ինքնանվիրումի, պատասխանատվության, անձնազոհության, հայրենասիրության, իր կոչմանն արժանի տարիներ էին. երբեք չխոսեց դժվարությունների մասին, երբեք չպատմեց վտանգների, ծայրահեղ պայմանների մեջ հայտնվելու մասին: Նա մասնակցեց հարյուրավոր վիրահատությունների, փրկեց վիրավոր ազատամարտիկների և հրետակոծության ենթարկված անմեղ մարդկանց կյանքը: Արցախում թողեց և´ բարի անուն, և´ լավ մասնագետի համբավ: 1997 թ. Տիգրանը ծառայության անցավ ՀՀ զինված ուժերում` նշանակվելով կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում որպես բժիշկ-անեսթեզիոլոգ:

 

Ճանաչված լրագրող Ս. Ջուլհակյանն իր «Ընդհատված թռիչք» հոդվածում գրում է. «Ծառայություն դաշտային-ճակատային հոսպիտալներում, երկարաժամկետ գործուղումների ժամանակ, սահմանամերձ զորամասերում եղած ամիսներին Տիգրանը ոչ միայն դրսևորել է արհեստավարժ բժշկի նախանձելի հատկանիշներ, այլև իր կարգապահությամբ շարժել է շատերի բարի նախանձը: Նրա ուշադրությունն ու հոգատարությունը հիվանդ, վիրավոր զինծառայողների նկատմամբ ինքնաբուխ էր, դրական իմաստով ծայրահեղության աստիճան, և դրական արդյունքի հասնելու համար նա չէր խնայում ո´չ ուժ, ո´չ եռանդ, ո´չ ժամանակ:

 

…Տիգրանը բացառիկ էր և´որպես հայ երիտասարդ, մասնագետ, և´ սիրող որդի, ամուսին, հայր, ընկեր: Աշխատանքի բերումով ես երջանիկ պատեհություն եմ ունեցել նրան ճանաչելու որպես ընկեր, ազնվության չափանիշ: Նա ամեն ինչի նկատմամբ անմնացորդ նվիրում էր ցուցաբերում. սակայն բժշկությունից զատ գերագույն նախասիրությունը կարդալն էր»:

 

2000 թ. հունվարի 18, ծանր վիրահատություններ, գիշերային հերթապահությունը հանձնելուց հետո Տիգրանն ընկերների հետ գործուղվեց Արցախ: Եղանակն անբարենպաստ և վտանգավոր էր թռիչքի համար: Արհամարհելով բնության արհավիրքը` թռան վիրավոր զինվորին օգնության և Սիսիանի լեռներում հայտնվեցին ձյունամրրիկի և ձյունահյուսի մեջ: Թե´ օդաչուները, թե´ բժիշկները մարտական առաջադրանք էին կատարում: Ավաղ...

 

Միշտ էլ հոգով ուժեղներն են գնացել իմացյալ մահվան: Հետմահու Տիգրանն արժանացավ «Արիության համար» մեդալի…

 

Հանգչում են նրանք Եռաբլուրում` հայոց քաջերի սուրբ Պանթեոնում. հավերժ է նրանց սխրանքն ու գործը, հիշենք նրանց անուն առ անուն: Կյանքի և մահվան առեղծվածը դժվար է վերծանել, ողբերգական մահվան դեպքում էլ հաղթում է կյանքը: Խոնարհվում ենք մեր հերոսների հիշատակի առջև և մխիթարվում նրանով, որ արդեն իրականություն է հայ ժողովրդի երեկվա երազանքը: Վարդանանց պատերազմի, Սարդարապատի ճակատամարտի ոգին, ուժը մարմնավորողն այսօրվա զինվորներն են, հայկական հաղթանակած բանակը, որը շարունակում է հզորանալ և սրբությամբ պահպանում մեր երկու պետությունների խաղաղությունը: Ճանաչենք այն բժիշկների անօրինակ սխրանքը որոնց անձնուրաց գործունեության շնորհիվ հազարավոր վիրավոր ազատամարտիկներ կրկին վերադարձան ռազմի դաշտ:

 

 Զորացնենք և ամրապնդենք մեր ոգու արգասիքը` Հայաստանի Հանրապետությունը. լինենք հայրենասեր, միակամ, միասին ծառայենք մեր անկախ հայրենիքին, հայ ժողովրդին, հայ դատին, մշակույթին ու մնանք բարոյական, արժանապատիվ… Ապագան նրանցն է, ովքեր չեն կրկնում անցյալի սխալները և իրենց հաղթանակը դարձնում են շարունակական… 

 

Շնորհավորում եմ «Առողջապահություն» հանդեսի 55-ամյակը: Անցած տասնամյակներում հանդեսն, ինչպես զինվոր ամուր կանգնած է եղել իր դիրքերում, ներկայացրել բժշկագիտական նորությունները, լուսաբանել առողջապահության հետ կապված բազմաթիվ խնդիրներ. այն առաջին օգնականն է եղել և ուղեցույցը սկսնակ ու երիտասարդ բժիշկների համար և դարձել սպասված ընթերցողների լայն զանգվածների կողմից: Հանրամատչելի հավելվածում տպագրված հոդվածներում ընթերցողը գտնում է իրեն հուզող հարցերի պատասխանը: 

 

Թող օրհնյալ լինի «Առողջապահություն» հանդեսի անցած և անցնելիք այն ճանապարհը, որը դեռ երկար-երկար ուղեկցելու է ընթերցողներին:

Հեղինակ. Ժաննա Պետրոսյան Երևանի Սիլվա Կապուտիկյանի անվան N 145 դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի, «Տարվա լավագույն ուսուցիչ» մրցույթի մրցանակակիր
Սկզբնաղբյուր. Առողջապահություն 3.2011 (292)
Աղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը
«Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը

Սիրելի ընթերցո′ղ,

Այս տարին կրկնակի հոբելյանական է` համընկել են մեր երկրի անկախության 20-ամյակը և «Առողջապահություն» հանդեսի 55-ամյա տարեդարձը...

Իրադարձություններ Հայաստանում
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է
Մեր նպատակը բուժօգնության որակի բարձրացումն ու մատչելիության ապահովումն է

Հարցազրույց ՀՀ առողջապահության նախարար, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հարություն Քուշկյանի հետ:

Հետաքրքիր, բուռն և ստեղծարար ուղի է անցել ՀՀ առողջապահության նախարար, առողջապահության...

Հրատապ թեմա Հայաստանում
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը
55-ամյա «Առողջապահություն» հանդեսը

Տպաքանակը միշտ էլ եղել է պարբերականի գնահատման և հեղինակության ցուցանիշ: Միութենական ամենաբարձր ատյանների թույլտվությանբ, ԽՍՀՄ առողջապահության նախարարության որոշմամբ և Հայաստանի...

Պատմության էջերից
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում
Լուրջ ձեռքբերումներն ակնհայտ են այս ոլորտում

Հարցազրույց ՀՀ ԱԺ առողջապահության, մայրության և մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Արաբկիր» բժշկական կենտրոնի գիտական ղեկավար, ՀՀ մանկական բժիշկների ասոցիացիայի նախագահ Արա Բաբլոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ
Անկախության 20-ամյակին ընդառաջ մենք ունենք կայացած առողջապահական համակարգ

ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է
Անկախությունն իրավական պետության կայացման կարևոր ուղենիշ է

Հարցազրույց ՀՀ ԲԳԱ նախագահ, ՌԴ ԲԳԱ ակադեմիկոս, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, պրոֆեսոր Լևոն Մկրտչյանի հետ...

Բժիշկներ
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է
Առաջնահերթը` առողջապահության համակարգի հետագա ամրապնդման, պահպանման խնդիրն է

Հարցազրույց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն, բ.գ.դ., պրոՖեսոր Արա Մինասյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին
Առողջապահությունը հասանելի չէ ժողովրդական լայն զանգվածներին

Հարցազրույց ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս-քարտուղար Վիլեն Հակոբյանի հետ...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել
Հանրապետությունում ծննդօգնության ոլորտում մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել

Հարցազրույց «Պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի ՀԻ» ՓԲԸ տնօրեն, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, ՀՀ վաստակավոր բժիշկ, ԱՆ գլխ. մանկաբարձ-գինեկոլոգ, Մ. Հերացու անվ. ՊԲՀ մանկաբարձության և գինեկոլոգիայի...

Պերինատոլոգիա, մանկաբարձություն և ուրո-գինեկոլոգիա Բժիշկներ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ
Բժիշկը նախ ի´նքը պետք է հարգի իր սպիտակ խալաթը: Հարցազրույց ՀԲԱ հիմնադիր նախագահ, Սրտաբանության ԳԻ փոխտնօրեն, Կանխարգելիչ սրտաբանության կենտրոնի տնօրեն Պարունակ Զելվեյանի հետ

–  Համեմատեք, խնդրեմ, Հայաստանի երեք հանրապետությունների ժամանակ ունեցած առողջապահական համակարգերը` շեշտը դնելով անկախության 20 տարիների վրա...

Հրատապ թեմա Հայաստանում Բժիշկներ
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան
Նա անվերապահորեն սիրում էր իր հայրենիքը և անմնացորդ նվիրվեց նրան

Արցախյան ազատամարտի տարիներին ռազմադաշտում էին նաև Ղարաբաղյան շարժման առաջամարտիկներից շատերը, որոնք ոգևորված անկախության գաղափարով` պատրաստ էին իրենց կյանքը տալ հանուն այդ վեհ գաղափարի: Այդ նվիրյալներից էր նաև Գարեգին Հարությունյանը...

Պատմության էջերից
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ
Հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունը զարգացում է ապրում: Հարցազրույց ՀՀ ԱՆ աշխատակազմի պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության պետ Արտավազդ Վանյանի հետ

–  Կցանկանայի զուգահեռներ անցկացնեիք ԽՍՀՄ սանիտարահակահամաճարակային և ՀՀ ԱՆ պետական հիգիենիկ և հակահամաճարակային ծառայությունների գործունեության միջև...

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ